Լիոնել Մեսսին կամ էլ պարզապես Լեոն, ծնվել է 1987 թվականի հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆէ քաղաքում: Նա ծնվել և մեծացել է ամեն ինչով ապահովված ընտանիքում: Նրա ծնողներն էին Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին:Մեսսիների ընտանիքը ծագում էր իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը, Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա:Նա ունի երկու ավագ եղբայր, որոնցից մեկը նրանից մեծ էր 5, մյուսը՝ 7 տարով և մի քույր:Նա սկսել էր իր կարիերան 1995 թվականին «Նյուելզ Օլդ Բոյս» թիմում: 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար:Երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո, առաջարկում է վերցնել նրան ակումբ և հոգալ բուժման ծախսերը, եթե նա համաձայնվի սկսել նոր կյանք Իսպանիայում։ 13 տարեկանում իր ծնողների հետ տեղափոխվում է Իսպանիայի Բարսելոնա քաղաք:Սակայն մինչ այդ Լիոնելով սկսեցին հետաքրքրվել «Ռիվեր Փլեյթի» ղեկավարները, սակայն «կարմրա-սպիտակավունների» շարքին տեղափոխվելուն խանգարեց բյուրոկրատական պահանջները: Բշժկական բազմաթիվ թղթերը հոգնեցրին Խորխե Մեսսիին և նա հրաժարվեց բանակցություններից: Հավանաբար սա էլ դարձավ այն կետը, որը բերեց նրան «Բարսելոնա»:
  Մեսսին այժվ Անտոնելլա Ռոկուցցոյի հետ է, և իր խոսքերով Անտոնելլան հղի է, և նրանք տղա են ունենալու:



Leave a Reply