Այսօր ամբողջ աշխարհում նշվում է աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը:Բանն այն է,որ 1886 թվականի մայիսի 1-ին, ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով:Իսկ դրանից հետո ` 1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը՝ ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:20-րդ դարի սկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էր գրեթե ողջ ժողովուրդը:Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո, այս տոնը Հայաստանում մղվեց երկրորդ պլան` ելնելով պատերազմական և սոցիալական բազմաթիվ խնդիրներից: Սակայն վերջին տարիներին այն կրկին նշվում է, համարվում ոչ աշխատանքային օր, սակայն առանց «ավելորդ» ոգևորության ու անցյալի ոգեշունչ կոչերով շքերթների:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանում՝ 2012թ-ի հունվարի վերջի դրությամբ, աշխատանք են փնտրում 80 հազ. 348 մարդ, որից 54.3 հազարը կանայք են: 2011թ-ի՝ նույն ամսվա նկատմամբ, 13.4%-ով նվազել է աշխատանք փնտրողների թիվը: Նրանցից 69.3 հազ. մարդ համարվում է չզբաղված, որից 48.9 հազարը կանայք են և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ընդհանուր ցուցանիշը 12.9%-ով նվազել է:
Չզբաղվածներից 67 հազ. 517-ը համարվում են գործազուրկներ:



Աղբյուր ` tert.am 

Բացի այդ` 1930թ. այս օրը ծնվել է հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող Վլադիմիր Աբրահամյանը
Իսկ 1978թ. մայիսի 1-ին մահացել է հանրահայտ հայ կոմպոզիտոր, ժողովրդական ազգային արտիստ նախկին ԽՍՀՄ-ում, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ ` Արամ Խաչատրյանը:


Leave a Reply