Ժամեր առաջ ավարտվեց ՛՛Եվրո 2012՛՛-ի առաջին հանդիպումը:Այդ խաղում մրցում էին ՛՛Եվրո 2012՛՛-ն ընդունող երկրներից մեկը ՝ Լեհաստանը:Լեհերը մրցում էին հույների հետ:Շատ լարված հանդիպում էր:Լեհերը սկզբում ճնշում էին գործադրում և դրա շնորհիվ 17-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին բացեց խաղի հաշիվը ՝ 1:0 :37-րդ րոպեին լեհերը կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը,բայց դարպասին շեղ հարվածեց Դամիեն Պերկիսը:Այնուհետև 44-րդ րոոպեին 2-րդ դեղինի պատճառով խաղից հեռացվեց Սոկրատիս Պապաստատոպուլոսը,և հույները մնացին 10 հոգով:51-րդ րոպեին հաշիվը հավասարվեց:Հույներից աչքի ընկավ Դիմիտրիոս Սալպինգիդիսը: ՝ 1:1 : Այնուհետև 71-րդ րոպեին գրանցվեց 2-րդ կարմիր քարտը,իսկ այն ստացավ լեհերի դարպասապահ Վոիցեխ Սչեզնին:Նշանակվեց 11 մետրանոց,բոլորն արդեն վստահ էին,որ հաշիվը լինելու է 1:2,բայց գնդակին մոտեցած փորցառու Կարագունիսը այն չիրացրեց:Այսպես հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Ահա թիմերի հիմնական կազմերը՝ Լեհաստան Սչեզնի,Բոենիսչ,Վասիլևսկի,Պերկիս,Պիշչեկ,Պոլանսկի,Ռիբուս (Տիտոն),Օբրանիակ,Մուրավսկի,Բլաշիկովսկի,Լևանդովսկի: Հունաստան Խալկիաս,Մանիատիս,Ա. Պապադոպուլոս (Կ. Պապադոպուլոս),Տորոսսիդիս,Պապաստատոպուլոս,Հոլեբաս,Կարաագունիս,Նինիս (Սալպինգիդիս),Կացուրանիս,Սամարաս,Գեկաս Ձեզ եմ ներկայացնում նաև հանդիպման գոլերն ու ամենահետաքրքիր հատվածները՝ http://www.youtube.com/watch?v=IjbS13sPW_U&feature=related :

Categories: ,

Leave a Reply