Եվրո 2012-ի 2-րդ խաղային օրվա 1-ին հանդիպման ընթացքում մրցում էին Հոլանդացիներն ու Դանիացիները:Հանդիպման 23-րդ րոպեին դանիացիները բացեցին խաղի հաշիվը՝ 0:1: Գոլն իր հաշվին գրանցեց Կրոն-Դելին,որը Մարտեն Ստեկելենբուրգի ոտքերի արանքով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Բոլորը մտածում էին, որ հոլանդացիներն այս գոլից հետո կսթափվեն և թույլ չեն տա, որ իրենցից կարգով շատ ցածր դանիացիները հաղթեն այս խաղում: Բայց այդպես չեղավ,և դանիացիները կարողացան պահել այս հաշիվը մինչև խաղավարտ,չնայած նրան,որ հոլանդացիները նույնպես լավ պահեր ունեին:Առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Հոլանդիան առաջին իսկ ղախում պարտություն կրեց,և գրանցվեց առաջնության առաջին սենսացիան:Հոլանդիայի երկրպագուներ մի հուսահատվեք: Հիշեք Մունդիալ 2010-ը,որտեղ առաջնության գլխավոր ֆավորիտներից մեկը՝ Իսպանիան, առաջին խաղում նույնպես պարտվեց, բայց դարձավ առաջնության հաղթող:
Անկեղծանամ. ես նույնպես այս առաջնությունում երկրպագում եմ հոլանդացիներին :) :
Ներկայացնեմ թիմերի կազմերը ՝
Հոլանդիա: Ստեկելենբուրգ, Վան Դեր Վիլ (Կայտ), Հեյտինգա, Վլաար, Վիլլեմս; Դե Յոնգ (վան դեր Վաարտ), Վան Բոմմել; Ռոբբեն, Սնեյդեր, Աֆելլայ (Հունտելաար);Վան Պերսի
Դանիա: Ս. Անդերսեն; Յակոբսեն, Ս Պոուլսեն, Ագգեր, Կյաեր; Զիմլինգ, Կվիստ; Կրոն - Դելի, Երիկսեն (Շոն), Ռոմեդալ (Միկկելսեն);Բենդտներ:
Եվ նաև գոլը ՝
