Posted by Vcho -
-
Categories:
Հումորային
Posted by Vcho -
-
Այսօր կխոսեմ ադրբեջանական մի հետաքրքիր ավանդույթի՝ <<Մեյխանա>>-ի մասին: Մեյխանան դա երաժշտական իմպրովիզացիոն ................................. մի խոսքով ադրբեջանական ազգային Ռաբիզ- Բատտլ: Ահա դրա <<պրինցիպը>>. վերցնում եք կամայական արտահայտություն, և դրա վերջում ավելացնում եք ՝ Ты кто такой?! Давай до свидания, , և դուք <<Մեյխանաի վարպետ>> եք: Մի խոսքով ապուշություն, չնայաց ադրբեջանցիներից հազիվ էլ սա: Շատ գլուխ չցավացնեմ, և ստորև ներկայացնեմ այն, ինչի մասին այսքան խոսեցի:
Դիտեք վիդեոն սկզբից մինչև վերջ, որպեսզի զգաք <<Էֆեկտը>>:
Categories:
Հումորային
Posted by Vcho -
-
Այսօր ` մայիսի 21-ին հայոց լեզվի ուսուցչուհին մեզ հանձնարարել էր գրել շարադրություն ` "Երբ ես լռում եմ" վերնագրով:Երկար ժամանակ մտածում էի,թե ինչ գրեմ,և մտածեցի,որ կարելի է գրել հումորային շարադրություն և ուրախացնել դասընկերներիս:Չգիտեմ արժե համարել ստացված,թե ոչ,դա կորոշեք դուք:
Ահա և իմ շարադրությունը:
Categories:
Հումորային
Posted by Vcho -
-
1.Ընդհանուր բնութագիր
Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում <<Կրկեսի >>հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում: