Եվրո 2012-ի առաջին խաղային օրվա 2-րդ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի և Չեխիայի ֆուտբոլի հավաքականների միջև:Տեղի ունեցավ շատ հետաքրքիր հանդիպում և գրանցվեց առաջնության առաջին խոշոր հաշիվը:15-րդ րոպեին ռուսները բացեցին հաշիվը,իսկ գոլը իր հաշվին գրանցեց Ալլան Ձագոևը՝ 1:0: 9 րոպե անց ՝ 24-րդ րոպեին ռուսները կրկնապատկեցին իրենց առավելությունը,և այս անգամ աչքի ընկավ Ռոման Շիրոկովը՝ 2:0:2-րդ խաղակեսի սկզբում,իսկ ավելի կոնկրետ 52-րդ րոպեին գրանցվեց ևս մեկ գոլ,բայց այս անգամ ոչ թե ռուսների,այլ չեխերի օգտին,իսկ գոլի հեղինակ դարձավ Վացլավ Պիլլարը՝ 2:1,և այս գոլով մի փոքր հույս արթնացրեց իրենց երկրպագուների մեջ:Բայց ռուսները երկար չհանդուրժեցին այդ փաստը և 79-րդ րոպեին ևս մեկ գնդակ խփեցին:Ալան Ձագոևը դարձավ դուբլի հեղինակ և գրեթե ապահովեց թիմի հաղթանակը:Դրանից 3 րոպե անց Ռոման Պավլյուչենկոն վերջակետ դրեց այս հանդիպմանը:Այսպիսով՝ Ռուսաստան - Չեխիա 4:1:
    Ձեզ եմ ներկայացնում թիմերի կազմերը ՝
                                                                  Ռուսաստան՝
Մալաֆեև,Անյուկով,Իգնաշևիչ,Բերեզուցկի,Ժիրկով,Շիրոկով,Դենիսով,Զիրյանով,Արշավին,Ձագոև (Կոկոև),Կերժակով (Պավլյուչենկո):
                                                                   Չեխիա՝
Չեխ,Գեբրե Սելասսի, Կադլեց, Գուբնիկ, Շիվոկ, Ռոսիցկի, Պլաշիլ, Պիլլար, Յիրաչեկ (Պետրզելա), Ռեզեկ (Հյուբշման), Բարոշ (Լաֆատա):
 Եվ նաև գոլերը ՝


Categories: ,

Leave a Reply