Բրազիլիայի Պարա նահանգում 2 գլխանի երեխա է ծնվել՝ տեղեկացնում է The Telegraph-ը։ Բժիշկների հավաստմամբ՝ սա շատ հազվադեպ պատահող դեպք է, երբ երեխան ունենում է մեկ մարմին, երկու ուղեղ և մեկ սիրտ։
Ծնողները նրանց Հիսուս և Էմանուել են անվանել։ Մեկ մարմնով, երկու գլխանի երեխան կշռում է 4,5կգ։
Բժիշկ Նելիա Դահասի հավաստմամբ՝ երեխային առանձնացնել հնարավոր չէ, քանի որ ի տարբերություն սիամական զույգերի, այս երեխայի մոտ միայն գլուխն է երկու հատ։
Հավելենք, որ բժիշկները կանգնած են լուրջ ընտրության առաջ՝ չիմանալով, թե նորածնի որ գլուխը պիտի կտրեն։

Leave a Reply