աղբյուր ` Dav-elite.ru
Posted by Vcho -
-
աղբյուր ` Dav-elite.ru
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
Ուիթնի Հյուսթոնի մահվան լուրը առաջին րոպեներից ուղեկցվում է շոկային
արձագանքներով` նախևառաջ նրա գործընկերների կողմից, որոնք հիմնականում
հայտնվում են տարբեր սոցցանցերում:
Հետաքրական էր, որ նման երևույթ դիտարկվեց նաև մեզ մոտ: Տեղական շոուբիզնեսի թերևս ամենացանցային ներկայացուցիչներից մեկը` երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, ևս համապատասխան գրառումներ արեց Facebook-ի իր էջում` գրելով. «Բոլոր ազգերի, բոլոր ժամանակների լավագույն երգչուհի Ուիթնի Հյուսթոնն է մահացել: Մեծ կորուստ երաժշտական աշխարհի համար: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Շատ վատ եմ զգում: Շատ: Աստված հոգին լուսավորի»:
Հետաքրական էր, որ նման երևույթ դիտարկվեց նաև մեզ մոտ: Տեղական շոուբիզնեսի թերևս ամենացանցային ներկայացուցիչներից մեկը` երգչուհի, պրոդյուսեր Նադեժդա Սարգսյանը, ևս համապատասխան գրառումներ արեց Facebook-ի իր էջում` գրելով. «Բոլոր ազգերի, բոլոր ժամանակների լավագույն երգչուհի Ուիթնի Հյուսթոնն է մահացել: Մեծ կորուստ երաժշտական աշխարհի համար: Ցավակցում եմ մեզ բոլորիս և նրա ընտանիքին: Շատ վատ եմ զգում: Շատ: Աստված հոգին լուսավորի»:
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
Վերջերս Արմեն Մկրտչյանի բլոգից տեղեկացա,որ ԱՄՆ-ի իշխանությունները սկսել են մի նախագիծ SOPA անունով,որը բառից բուն իմաստով իմաստազրկելու է ինտենետը:Բանն այն է,որ ըստ SOPA նախագծի ԱՄՆ իշխանությունները իրավունք ունեն փակել կամ ստիպել ինտերնետ պրովայդերներին փակել ցանկացած կայք, որտեղ կտեղադրվեն հեղինակային իրավունքներ խախտող նյութեր կամ նույնիսկ այդպիսի նյութերի վրա հղումներ:
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
2012 թ-ի մայիսի 26-ին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի
միջազգային մրցույթին զուգահեռ 4 օր շարունակ համասեռամոլների շքերթներ
տեղի կունենան: Այս մասին հայտնում է faktxeber.com ադրբեջանական լրատվական
կայքը` նշելով, որ դրանով համասեռամոլները ցանկանում են Ադրբեջանում ևս
գրանցել իրենց «մշակույթը»` դարձնելով այն «Եվրատեսիլ»-ի խորհրդանիշ:
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
Costa Concordia իտալական զբոսանավը ուրբաթ երեկոյան դուրս էր եկել Հռոմի մոտ գտնվող նավահանգստից և պատրաստվում էր շրջագայել Պալերմո, Պալմա, Բարսելոնա և Մարսել քաղաքներով։ Սակայն Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում այն վնասվել է, հայտնվել ծանծաղուտում ու սկսել է սուզվել : Նավապետ Ֆրանկո Սկետինոն հայտարարել է, որ նավը ճեղքվածք է ստացել` բախվելով ստորջրյա ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել, ինչի պատճառով էլ սկսել է խորտակվել: Ընդ որում նավի անձնակազմը երկար ժամանակ թաքցրել է ուղևոներից նավի վնասված լինելու հանգամանքը:
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
Սուրբ Ծնունդի նախօրեին Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ ղեկավարությունը (NORAD), ավանդույթի համաձայն, սկսելու է հետևել Սանտա Կլաուսի ուղևորությանը ողջ մոլորակով մեկ: Այս մասին հայտնում է Newsru.com կայքը: Նրանք, ովքեր ցանկանում են տեղեկություններ ստանալ Սանտա Կլաուսի գտնվելու վայրի մասին, կարող են այցելել www.noradsanta.org կայքը:Կոլորադո նահանգում տեղակայված «Փեթերսոն» օդային բազայից NORAD-ի շտաբը սկսելու է հետևել Սանտայի և նրա օգնական Ռուդոլֆի ուղևորությանը: Սանտայի ուղևորությանը հետևելու ավանդույթը մեկնարկել է 1955 թվականից, երբ ամերիկյան թերթերից մեկում հայտնվեց հայտարարություն. այն պարունակում էր հեռախոսահամար, որին զանգելու դեպքում կարելի էր «խոսել Սանտայի հետ»: Սակայն հայտարարության մեջ մի վրիպակ կար. երեխաները զանգում էին մի հեռախոսահամարի, որն իրականում ԱՄՆ հակաօդային պաշտպանության հրամանատարության շտաբ-բնակարանի համարն էր (NORAD-ի նախորդը): Դրանից հետո՝ 1958 թվականին, զինվորականներն իրենց վրա վերցրին ամեն տարի Սանտա Կլաուսի ճամփորդությունների մասին լուրեր հաղորդելու պարտականությունը: Նախկինում Սանտայի տեղաշարժերի մասին հնարավոր էր տեղեկանալ միայն զանգի միջոցով, իսկ 1998 թվականից Սանտայի ճանապարհորդություններին կարելի է հետևել համացանցի միջոցով: Այժմ նրա քայլերին կարելի է հետևել նաև Google-ի, ինչպես նաև Facebook և Twitter սոցցանցերի օգնությամբ:
Categories:
Նորություններ
Posted by Vcho -
-
Բրազիլիայի Պարա նահանգում 2 գլխանի երեխա է ծնվել՝ տեղեկացնում է The Telegraph-ը։ Բժիշկների հավաստմամբ՝ սա շատ հազվադեպ պատահող դեպք է, երբ երեխան ունենում է մեկ մարմին, երկու ուղեղ և մեկ սիրտ։
Ծնողները նրանց Հիսուս և Էմանուել են անվանել։ Մեկ մարմնով, երկու գլխանի երեխան կշռում է 4,5կգ։
Բժիշկ Նելիա Դահասի հավաստմամբ՝ երեխային առանձնացնել հնարավոր չէ, քանի որ ի տարբերություն սիամական զույգերի, այս երեխայի մոտ միայն գլուխն է երկու հատ։
Հավելենք, որ բժիշկները կանգնած են լուրջ ընտրության առաջ՝ չիմանալով, թե նորածնի որ գլուխը պիտի կտրեն։
Categories:
Նորություններ





