Costa Concordia իտալական զբոսանավը ուրբաթ երեկոյան դուրս էր եկել Հռոմի մոտ գտնվող նավահանգստից և պատրաստվում էր շրջագայել Պալերմո, Պալմա, Բարսելոնա և Մարսել քաղաքներով։ Սակայն Իտալիայի Տոսկանա շրջանի Ջիոլո կղզու մերձակայքում այն վնասվել է, հայտնվել ծանծաղուտում ու սկսել է սուզվել : Նավապետ Ֆրանկո Սկետինոն հայտարարել է, որ նավը ճեղքվածք է ստացել` բախվելով ստորջրյա ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել, ինչի պատճառով էլ սկսել է խորտակվել: Ընդ որում նավի անձնակազմը երկար ժամանակ թաքցրել է ուղևոներից նավի վնասված լինելու հանգամանքը:



Իսկ իտալական նավահանգիստների կառավարիչ Վիտորիո Ալեսանդրոյին հայտարարել է, որ նավը շեղվել է ուղղությունից և շատ է մոտեցել ափին: Պաշտոնյան չի բացառել, որ խորտակման պատճառ կարող էր հանդիսանալ նավի անսարքությունը: Միջերկրական ծովում Costa Concordia նավի խորտակման հետևանքով ավելի քան 69 հոգի անհետ կորած է համարվում, 3 մարդ մահացել է:Մնացած ուղևորներն արդեն անվտանգ ափ են իջեցվել: Costa Concordia զբոսանավի կառուցման համար ծախսվել է 372 մլն. ֆունտ ստեռլինգ (շուրջ 570 մլն դոլար): Այն ուներ 5 ռեստորան և 13 բար, 4 լողավազան և կարող էր տանել 3700 ուղևոր, սակայն այդ պահին տեղափոխելիս է եղել 4234 ուղևորի:

Leave a Reply