Ձեզանից շատերը երևի ականատես են եղել հունվարի 18-ին Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում տեղի ունեցած Էլ-Կլասսիկո-ին `Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ:Հանդիպման ժամանակ տեղի ունեցան մի քանի սկանդալային դրվագներ:Նախ պորտուգալացի պաշտպան Պեպեն իրեն շատ անշնորքավարի  պահեց,երբ միտումնավոր կերպով կանգնեց Լեո Մեսսիի ձեռքին:Այդ դեպքից հետո իահրկե Պեպեն փորձում էր արդարանալ,ասելով,որ իր արարքի մեջ ոչ մի միտում չկար,և այդ ամենը պատահական է ստացվել,բայց այդ հեքիաթին իհարկե ոչ ոք իրավունք չունի հավատալու:Այդ դեպքից հետո Մանչեսթր Յունայթեդի առաջատար Ուեյն Ռունին Պեպեին անվանել եր <<հիմար>> և շատ ճիշտ էր արել J:Պեպեն ևս մեկ անգամ աչքի ընկավ,երբ Ֆաբրեգասի հետ պայքարում զգաց,որ չի կարողանում խլել գնդակը,անմիջապես դիմեց սիմուլյացիայի և ինքն իր շնորհիվ վայր ընկավ,փորձելով մրցավարին համոզել,որ Ֆաբրգասն է իրան վայր գցել:
         Հաջորդ հերոսը Ռեալի մյուս պորտուգալացին էր `Կարվալյոն,և կրկին անգամ կանոնները միտումնավոր խախտեց Մեսսիի նկատմամաբ,երբ Մեսսին գրեթե մեն մենակ էր դուրս գալիս Կասիլյասի դեմ,և գոլն անխուսափելի էր:
  Այդ երեկո Ռեալի պորտուգալացի պաշտպանները Մեսսիից անպակաս էին J:Հաջորը Ռեալի նորեկ Կոենտրաոն էր,և կրկին կանոնները խախտում էր Մեսսիի նկատմամբ:Երբ Մեսսին հայտնվել էր խոտածածկին,Կոենտրաոն մոտեցավ`իբրև թե օգնելու նպատակով,բայց երբ տեսավ,որ մրցավարն ուրիշ կողմ է նայում`անմիջապես ձեռքով հարվածեց Մեսսիի գլխին:
Շատերն ասում եին,թե ինչու Մեսսին այդքանից հետո ոչ մի բան չձեռնարկեց:Ես կփորձեմ պատասխանել այդ հարցին`կարող է Ռեալի ֆուտբոլիստները իրենց շատ ավելորդություններ թույլ տվեցին,բայց Մեսսին իրեն շատ բարձր պահեց և չիջավ դրանց մակարդակին,ու ծեծկրտուկ չսկսեց:Նա իր խաղով պատժեց բոլորին և կշարունակի պատժել մինչև իր կարիեիայի վերջը:
Այսքանից հետո մի խորհուրդ եմ ուզեւմ տալ բոլորին `<<Ավելի լավ է տղամարդավարի պարտվել,քան խարդախորեն փոձել ինչ որ բանի հասնել>>,և կարևոր չէ,թե որ ասպարեզում:
Նաև ձեզ եմ ներկայացնում այդ դրվագները:

Չմոռանամ նշել,որ Բարսան կամային հաղթանակ տարավ 1-2 հաշվով`պարտվելով 1-0 աշվով,Բարսան իր մեջ ուժ գտավ և հաղթեց 1-2 հաշվով:Այդ հաղթանակից հետո Բարսան հավասարվեց Ռեալին`պաշտոնական խաղերում տարած հաղթանակների թվով` 86-86:



Categories:

Leave a Reply