2012 թ-ի մայիսի 26-ին Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթին զուգահեռ 4 օր շարունակ համասեռամոլների շքերթներ տեղի կունենան: Այս մասին հայտնում է faktxeber.com ադրբեջանական լրատվական կայքը` նշելով, որ դրանով համասեռամոլները ցանկանում են Ադրբեջանում ևս գրանցել իրենց «մշակույթը»` դարձնելով այն «Եվրատեսիլ»-ի խորհրդանիշ:

Ադրբեջանի իշխանությունը կարծես որոշել է չխոչընդոտել գեյ-շքերթին`ցույց տալու համար, որ Ադրբեջանը «հանդուրժող և մարդու իրավունքները հարգող» երկիր է:
«Gay pride parade» կոչված արարողությունը, որը անցկացվում է շքերթի, միտինգի, երթի, փառատոնի, տոնավաճառի և այլ տեսքով, տարբեր երկրներում տարբեր կերպ է անվանվում: Ավստրիայում այն կոչվել է «բազմագույն շքերթ», Հոլանդիայում` «վարդագույն շաբաթ», Գերմանիայում և Շվեյցարիայում` «Քրստոֆեր-սթրիթի օր», Լատվիայում` «բարեկամության օր»:

Leave a Reply