Մարտի 7-ին Apple ընկերությունը ներկայացրեց 3-րդ սերնդի iPad-ը: Նոր մոդելը 2-րդ iPad-ի հետ համեմատած ունի մի քանի առավելություններ: Տեսնենք, թե ինչ է ավելացել կամ փոփոխվել՝
A5x պրոցեսոր
Զգալի բարելավվել է երկչափ և եռաչափ պատկերների մշակումը և ցուցադրումը:
Նոր էկրան
Retina անվանումով նոր դիսփլեը այժմ ցուցադրում է 2048x1536 պիկսել (1024x768-ի փոխարեն): Դիսփլեյի գույները ավելի են բարելավվել և պատկերները ավելի իրական են թվում: էկրանի ֆիզիկական չափսերը մնացել են նույնը:
Տեսախցիկ
Փոփոխության է ենթարկվել նաև հետևի տեսախցիկը: Այն այժմ 5 մեգապիկսել է: Տեսախցիկով արդեն հնարավոր է նկարահանել FullHD 1080p վիդեոներ:
Աղբյուր ` armblog.net
Categories:
Տեխնոլոգիաներ
