Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում:
1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանությանօր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարեց երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:
Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին:
Երեխաների պաշպանության միջազգային օրն ունի
իր դրոշը: Կանաչ ֆոնի վրա (որը խորհրդանշում է հասակ, թարմություն,
ներդաշնակություն և պտղաբերություն) պատկերված է Երկիր մոլորակի նշանը, որի
շուրջ տեղակայված են կարմիր, դեղին, կապույտ, սպիտակ և սև մարդուկներ:
Նրանք խորհրդանշում են տարաբնույթություն և հանդուրժողականություն: Երկրի
նշանը՝ մեջտեղի մասում տեղակայված, խորհրդանշում է մեր բոլորի ընդհանուր
տունը:
Categories:
Շնորհավորանքներ


Vaaax Axasik@ utyaaa, Hayastanum ameninch hascreci anem, baci es erexun tenaluc;) Shnorhavor xoxeq jan :***
vochinj henc gas anpayman cuyc ktam xD