Այսօր ` մայիսի 21-ին հայոց լեզվի ուսուցչուհին մեզ հանձնարարել էր գրել շարադրություն ` "Երբ ես լռում եմ" վերնագրով:Երկար ժամանակ մտածում էի,թե ինչ գրեմ,և մտածեցի,որ կարելի է գրել հումորային շարադրություն և ուրախացնել դասընկերներիս:Չգիտեմ արժե համարել ստացված,թե ոչ,դա կորոշեք դուք:
Ահա և իմ շարադրությունը:
Երբ ես լռում
եմ:
Երբ ես փողոցում կանգնած եմ
և հանկարծ լռում եմ կարծես ծառերն են բողբոջում,ծիտիկների ծլվլոցի մեղմահնչյուն ձայնի
ներքո ծաղկում են ծաղիկները,որոնց բույրից արբաց ` բալենու վրա պատվաստած ծիրանը պատսպարում
է կարճատև կյանք ունեցող թիթեռին:Թթենու տակ նստած և բրդուճ ուտող երեխան խոստովանում
էր իր կողքին ընկած թերհաս թթին,թե ինչպես էր նա կերել այդ թթի մանկահասակ եղբայրներին:Այդ
լուրից ապշահար եղած թութն ընկնելով դեպրեսիայի մեջ,փորձում է բռնել բրդուջ ուտող երեխային:Նրանց
հարևանությամբ գտնվող ֆուտբոլ խաղացող երեխաները ցեխոտ գնդակով կեղտոտում են իրենց
վաղեմի հարևան Սուսան տոտայի լվացքը:Սուսան տոտան այս տեսնելով ձեռքն է առնում իր գրտնակը,որը
իրեն էր նվիրել Սերբիայի նախկին նախագահ Սլաբոդան Միլոշեվիչը,և նետում է երեխաների
կողմը:Նրանք վախից փախչում են և մտնում են դիմացի շենքի շքամուտքը,որտեղ էլ ավարտվում
է իմ սրտաճմլիկ պատմությունը:
Categories:
Հումորային
Sort es Vch, humort voncor misht txnaa
Mersi mersi An jan,,,,